23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մոնթեն արյուն է տվել ու փրկել ադրբեջանցի զինվորին /վիդեո/

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում  հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանն անդրադարձավ Արգենտինայում իսպաներեն տարբերակով լույս տեսած ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքին: Ընդգծենք՝ գրքի վերլուծական առաջաբանը  գրել է հենց Արգամ Այվազյանը:

Հայագետը նշեց՝ հեղինակը բավական ջերմ վերաբերմունք ունի հայերի նկատմամբ: Գիրքը հետաքրիր է, բայց փաստագրության առումով հակասական:

«Երբ այս աշխատանքը թարգմանվեց հայերեն, ցավոք, որևէ մասնագետի կողմից վերլուծական չգրվեց: Այս գրական ստեղծագործությունը  որքան էլ դրական հատկանիշներ ունենա, քաղաքական տեսակետից հակասական է: Այս վիպակը փաստավավերագրական է: Ագուլիսի կոտորածի մասին էլ որ խոսվում է, գործող  անձինք պատմական են»:

Արգամ Այվազյանն ընդգծեց՝ Աքրամ Այլիսլին  չի կարողացել մինչև վերջ անկեղծ լինել. որոշ փաստեր նկարագրելիս հեղինակն աղավաղում է իրականությունը:

«Բաքվի հունվարյան ջարդերի վերաբերյալ հերոսն ասում է՝ այդ ջարդերը կազմակերպել են երևանից Ադրբեջան գնացած ադրբեջանցիները, բայց 1990 թվականի ջարդերը, որ կատարվեցին Բաքվում, պետականորեն եղան: Այդ մասին փաստեր կան: Այսինքն՝ հեղինակի  գրածն իրականությանը չի համապատասխանում»:

Արգամ Այվազյանը նշեց՝ այս աղավաղումները հեղինակի՝ պատմության չիմացության արդյունքը չէ: Դա միտումնավոր է արվել, քանի որ ադրբեջանցիներն իրենք էլ քաջ գիտակցում են, թե ովքեր են եղել ջարդերի կազմակերպիչները:

Բանախոսը նշեց՝ Աքրամ Այլիսլին իր հարցազրույցներում նշում է՝ ցանկանում է, որ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների  խաթարված բարեկամությունը վերականգնվի:
Արգամ Այվազյանը նշեց՝ դա հեշտ չի լինի: Ադրբեջանցիները բոլոր ժամանակներում աչքի են ընկել դաժանություններով, իսկ հայերն՝ ընդհակառակը:

«Բազմաթիվ խոսուն փաստեր կան, որոնցից թերևս ամենահայտնին այն է, որ Մոնթեն արյուն տվեց ու փրկեց ադրբեջանցի զինվորի կյանքը, իսկ դա մարդասիրական վեհ քայլ է: Մի այլ դեպքի մասին էլ հիշենք. հայ բժշկուհին փրկում է ադրբեջանցի սպայի կնոջն ու զավակին, իսկ երբ ադրբեջանցին սեղանին զարդեր է փռում, հայուհուն խնդրում է վերցնել դրանք՝ որպես վարձատրություն ու երախտիքի հավաստիք, հայ բժշկուհին ոչինչ չի վերցնում: Միայն ասում է՝ մտածե՛ք ձեր արածների մասին: Մտածե՛ք, թե քանի անմեղ մարդ է մահանում ձեր իրականացրած դաժանությունների պատճառով»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ