20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Էս նախագահ ա՞, կեղտոտ շալով եկել ա կանգնել … Րաֆֆին Կապանում է, մարզպետը` գերեզմանոցում /վիդեո/

Ապրիլի 1-ին Րաֆֆի Հովհաննիսյանը Սյունիքում է: ինչպես հաղորդում են Henaran.am-ի թղթակիցը, Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն Կապանում է: Այս պահին նա մտել է խանութ: Կապանի մշակույթի կենտրոնի առաջ հավաքվել են մի քանի հոգի: Կապանի քաղաքապետարանից մեր թղթակցին տեղեկացրել են, որ Հովհաննիսյանը չի դիմել քաղաքապետարան` հավաքի թույլտվություն ստանալու համար: Նախորդ անգամ նա ըստ պատշաճի դիմել էր:

Ըստ “Ժառանգության” առաջնորդի, Սյունիքի մարզպետը՝ նախագահականից մինչեւ նախարար պիտի հրաժարական տան: Րաֆֆին չի ուզում անդրադառնալ մարզպետի ասածներին, քանի որ “իր հայրը մեծություն է, մարզպետը` ոչնչություն”:

“Թող պարոն Խաչատրյանը պատասխան տա, որ Հորադիզում, երբ թուրքերը կոտորում էին զինվորներին, հրամանտարները դիկաները հանում էին, ուր էր պարոն Խաչատրյանը”,-ասաց Հովհաննիսյանը:

“Դու որտեղ էիր պ-ն Հովհաննիսյան”,-հարցրեց հավաքվածներից մի կին, ինչու զենք չէիք վերցրել: “Ես իմ ընտանիքով հայրենիքիս էի օգնում: Լեզվանի կին, ես կպատասխանեմ Ձեզ,- հակադարձեց Րաֆֆի Հովհաննիսյանը: 

“Պատասխան տուր, ինչ ես արել մեր երկրի համար, ուր են ամերիկացի տղաներդ, ինչի ես հարամում Մեռելոցը, ազտամարտիկների գերեզմանները, գոնե պատարագին մասնակցեիք նոր գայիք”,-ասաց տիկինը:

“Դու սադրիչ ես տիկին, ես չեմ թողնի խառնել, գնում եմ պատարագի”,-ասաց Հովհաննիսյանը:

“Էս նախագահ ա՞, կեղտոտ շալով եկել ա կանգնել: Նա ժողովրդի մասին չի մտածում: Եթե ժողովրդի մասին մտածեր, պաշտոններ չէր ուզի,-հայտարարեց տիկինը,-գյուլան մեզ ա կպնելու, մեր էրեխեքին, որ պատերազմ լինի, իրա էրեխքին չի կպնելու գյուլան”,-եզրափակեց տիկինը:

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից հետո մի տղամարդ հայտարարեց, որ ինքը ազտամարտիկ է, եւ ընտրել է Սերժ Սարգսյանին: “Ով է անողնաշարավոր, ինչու ես ինձ վիրավորում Րաֆֆի: Հեռացիր”,-գոռաց տղամարդը:

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմեց Սյունիքի մարզպետին. “Պարոն Լիսկա, սա ձեր ձեռագիրն է, ճամպրուկներդ հավաքի, գնալու  ես  Նուբարաշեն կամ այլ քրեակատարողական հաստատություններ”:

Ի դեպ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ում Հովհաննիսյանը ժամադրել էր այսօր, Կապանում չէ: Ապրիլի 1-ը Մեռելոց է, ոչ աշխատանքային օր: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Սուրիկ Խաչատրյանը Գորիսում է, եւ պատրաստվում է այցելել գերեզմանոցներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ