25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը պետք է հրաժարվի. Հայկական Ժամանակ

Այսօր Աստանայում տեղի է ունենալու ԵՏՄ երկրների նախպգահների հանդիպումը, որին պետք է մասնակցի նաեւ Սերժ Սարգսյանը: Այդ մասին, սակայն, նախագահի լրատվական ծառայությունը որևէ տեղեկատվություն չի տրամադրել: Նախագահի կայքը երեկ միայն հրապարակել է, որ Սերժ Սարգսյանն աշխատանքային այ­ցով կմեկնի Լյուքսեմբուրգ մասնակցելու ԵԺԿ-ի 40-ամյակին նվիր­ված հոբեսանական գագաթնաժողովին:

Իսկ այս օրերին Ղազախստանում հայտարարված հողային ռեֆորմից հետո ներքին դժգոհություններ ու խժդժություններ կան: Արդյոք Ղազախստանի այս խնդիրը հարմա՞ր պատճառ չէր, որ Սերժ Սարգսյանը հրա­ժարվել մասնակցել այդ հավաքին կամ պնդեր, որ այն տեղափոխ­վի Մոսկվա: Եվ այդ կերպ պատասխաներ Ղազախստանի այն քայլին, որի ճնշման արդյունքում ապրիլի 8-ին Երևանում տեղի չու­նեցավ ԵՏՄ վարչապետների նիստն ու այն տեղափոխվեց Մոսկվա: «Աոաջին հերթին պետք էր տուրք չտալ ու չթողնել, որ վարչապետների մակարդակով ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհուրդի այդ հավաքը չեղարկվի: Դա չափազանց կարեւոր էր Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համատեքստում: Երբ դա տեղի ունեցավ, Ադրբեջանը հիացմունքով գրեց, թե Հայաստանի դիրքերը միջազգային հարաբերություններում այնքան են թուլացել, որ անգամ ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում նրա դաշնակիցները նրան ավելի քիչ են կարևորում, քան թե Ադրբեջանին:

Բայց երբ այս ուղղությամբ որևէ քայլ չի արվել, թերևս ՀՀ նախագահը կարող էր այլ միջոցառում պլանավորել և պարզապես հասկացնել, որ դա Հայաստանի համար ավելի կարևոր է: Առանց այդ էլ անցած տարիներին ԵՏՄ երկրների ղեկավարներն իրենց այնքան էլ շիտակ և ազնիվ չեն պահել Հայաստանի հանդեպ: Սի քանի անգամ նախագահների մակարդակով հավաք է տեղի ունեցել, որտեղ պիտի քննարկվեր եվրասիական ինտեգրման հեռանկարները, որին ՀՀ նախագահը չի մասնակցել,- ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Հիշեցնենք, ԵՏՄ վարչապետների նիստը Հայաստանում անցկացնելուն դեմ էր նաև Բելաոուսը:­

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ