20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շատ դժվար է իսպառ վերացնել ստվերը. Արմեն Ալավերդյան /վիդեո/

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը, անդրադառնալով իր հայտարարությանը, թե ստվերը եղել է, կա ու կմնա,  ասաց՝ կառավարությունը պայքարում է ստվերի դեմ:

«Շատ դժվար է իսպառ վերացնել ստվերը: Կան բիզնեսի ոլորտներ, որոնք անհամեմատ ավելի շատ եկամուտներ են ստանում, քան ցույց են տալիս, ծախսեր են ուռճացնում կամ ձգտում են եկամուտներն ավելի շատ ստանալ, քան պետական բյուջե վճարել: Այս երևույթը բնական երևույթ է բոլոր երկրներում», – ասաց Ալավերդյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝  քաղաքացիներին ի վերջո հասու կդառնա՞ այն ինֆորմացին, որտեղ նշված է՝  որ ավտոմեքենայի համար որքան մաքսավճար պետք է վճարել: Ալավերդյանը պատասխանեց. «Ինչ պարտադիր է, որ գրենք, կպցնենք թերթերին: Հացի, դեղորայքի մասին չեք խոսում, միշտ կպնում եք այդ ավտոմեքենաներին, ի՞նչ եք ուզում: Ես չեմ կարծում, որ հանրային կդառնա, որովհետև այդ մեքենաների ցանկի հետ կապված մենք անպայմանորեն գործ կունենանք այդ ոլորտից եկամուտների մեծ անկումների հետ»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ