19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկնարկել է Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգաշարը

Մոսկվայում մայիսի 28-ին մեկնարկել է հայ մեծանուն կոմպոզիտոր եւ դաշնակահար, ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված «Քանի դեռ հիշում եմ, ապրում եմ» խորագրով համերգաշարը:

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

Համերգի բացման իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը նշել է, որ մեծանուն հայ կոմպոզիտորի թողած երաժշտական ժառանգությունը ինչպես Հայաստանում եւ Ռուսաստանում, այնպես էլ ողջ հետխորհրդային տարածքում առ այսօր անտարբեր չի թողել եւ ոչ մեկի:

«Առնո Բաբաջանյանն այն մեծությունն է, որին գնահատում եւ սիրում են հավասարաչափ եւ իր հայրենիքում, եւ դրա սահմաններից դուրս, որովհետեւ նրա արվեստն,արտացոլելով հայկական ոգին եւ շունչը, եղել եւ մնում է համամարդկային», – ընդգծեց Օ.Եսայանը` նկատելով, որ խորհրդանշական է, որ համերգաշարի մեկնարկը համընկավ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա հետ, քանի որ պետությունը բացառիկ հնարավորություն է ազգի մշակութային ժառանգությունն ու ներուժը տնօրինելու եւ մյուս ժողովուրդներին այն մատուցելու համար:

Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանի` որպես բացառիկ երաժիշտ եւ իր գործի մեծ նվիրյալ Առնո Բաբաջանյանին իր ստեղծագործություների շնորհիվ հաջողվել է միավորել տարբեր սերունդներ եւ ժողովուրդներ` համամարդկային արժեքների եւ, հատկապես, խաղաղ համակեցության գաղափարի շուրջ, ինչը մեր օրերում ստեղծված իրավիճակում առավել քան արդիական է:

Նշենք, որ մոսկովյան համերգը կազմակերպվել էր Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի եւ «Ռուսաստանում հայերի միության» կողմից`Ռուսաստանի եւ Նոր-Նախիջեւանի Հայոց թեմի հովանու ներքո եւ «Համաձայնություն» ընկերության աջակցությամբ: Համերգին հնչել են Առնո Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները` Հայաստանի եւ Ռուսաստանի էստրադայի մեներգիչների եւ երաժշտական խմբերի կատարմամբ:

Հավելենք, որ մեծանուն հայ կոմպոզիտորի 95-ամյակին նվիրված համերգաշարը կշարունակվի մինչեւ տարեվերջ Ռուսաստանում եւ այլ երկրներում, ինչպես նաեւ Հայաստանում եւ կեզրափակվի դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մեծ Կրեմլյովսկի դահլիճում կայանալիք գալա-համերգով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ