19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քայլ-քայլ առաջ է շարժվում

Պետական համակարգի ծախսերի օպտիմալացման, մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունն անշուշտ միանշանակ չընդունվեց։ Մի բան, ինչը հասկանալի էր. Տարբեր ժամանակներում բազմիցս նման նախաձեռնություններ ներկայացվել են, սակայն դրանք հիմնականում հայտարարություններից այն կողմ չեն անցել։

Այս անգամ իրավիճակը կարծես այլ է։ Չնայած վարչապետի հայտարարությունից շատ ժամանակ չի անցել, այնուհանդերձ արդեն իսկ նկատելի են որոշ արդյունքներ։ Դրա վկայություններից մեկն էլ ծառայողական մեքենաների կրճատում էր։

Պետական կառավարման համարկարգում ծառայողական մեքենաների կրճատման մասին խոսվում էր տարիներիներ շարունակ։ Սակայն այդ ուղղությամբ, ըստ էության, ոչինչ չէր արվում։ Հաշված օրերի ընթացքում կառավարությունը շուրջ 800 ծառայողական ավտոմեքենա կրճատեց։ Դրանք այլեւս չեն լինելու նաեւ հաջորդ բյուջետային տարում։

Կառավարությունը քայլ առ քայլ սկսել է իրականացնել նաեւ այն միջոցառումները, որոնք ուղղված են տնտեսական միջավայրի բարելավմանը, մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ պայքարին։

Ներմուծողների համար հավասար պայմանների ապահովման եւ նրանց հնարավոր խոչընդոտներից զերծ պահելու նպատակով գործադիրի մայիսի 19-ի նիստում վարչապետը հանձնարարեց էկոնոմիկայի նախարարին  հրապարակային եւ հասանելի դարձնել ներկրումների ժամանակ պահանջվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Դա այն հիմնական քայլերի մեկն է, որը պետք է պայմաններ ստեղծի ներմուծման ոլորտում մրցակցային դաշտի ընդլայնման եւ նոր տնտեսավարողների ներգրավման համար։

Տարիներ շարունակ առանձին շուկաներ իսկապես անձեռնմխելի են եղել։ Տարբեր միջոցներով փորձեր են արվել կանխել դրանցում նոր տնտեսավարողների մուտքը։

Այս նախաձեռնությունը կարող է դառնալ նման խոչընդոտների վերացման առաջին եւ կարեւոր քայլերից մեկը։ Ըստ էության, դրանով կառավարությունը հայտարարում է ներմուծման ոլորտում գործունեություն ծավալելու ցանկություն ունեցողներին հնարավոր արհեստական խոչընդոտներից պաշտպանելու մասին։ Ինչպես հայտնի է, կառավարության անցած նիստում էկոնոմիկայի նախարարը զեկուցեց 10 կարեւոր ապրանքների մասով անհրաժեշտ հուշաթերթի պատրաստ լինելու մասին։

Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, հասարական վերահսկողությունն ավելացնելու եւ վստահությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է բարելավել պետական ծախսերի թափանցիկությունը։ Չնայած այդ ոլորտում ներդրված են հրապարակայնության ապահովման բավական մեխանիզմներ, այնուհանդերձ կառավարությունը դրանք բավարար չի համարում։ Ըստ այդմ, վարչապետը հանձնարարեց ֆինանսների նախարարին մշակել նոր մեխանիզմներ՝ պետական գնումների հրապարակայնության եւ թափանցիկության մակարդակը բարձրացնելու նպատակով։

 

Ն.ՍԱՐԳՍՅԱՆ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ