24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես չեմ կարող դուրս գալ իմ լիազորություններից. Արծվիկ Մինասյան /վիդեո/

Երեք շաբաթ առաջ  վարչապետ Հովիկ Աբրահամյանն Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց բացահայտել մոնոպոլ դիրք ունեցող ընկերություններին և  այդ ցանկը ներկայացնել գործադիրին:

Այսօր  ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում Արծվիկ Մինասյանն ասաց՝ երեք շաբաթ ժամանակը քիչ ժամանակ է, ուստի  ինքը պետք է դիմի  Հովիկ Աբրահամյանին՝ հատկացված ժամանակը երկարաձգելու խնդրանքով:

Մինասյանը լրագրողներին հիշեցրեց՝   պետք չէ ակնկալել, որ ինքը հետաքննչական մարմնի դեր պետք է ստանձնի և նորանոր բացահայտումներ անի:

«Էկոնոմիկայի նախարարությունը և որևէ նախարար նման լիազորություն չունեն, ես չեմ կարող դուրս գալ իմ լիազորություններից և ինչ-որ բաներ անել: Իմ լիազորություններն են՝ մշակել տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականությունը, ուսումնասիրել շուկաներ, անցկացնել դիտանցում և այլն: Եթե դուք ակնկալում եք, որ ես դատախազի ֆունկցիա ինձ վրա պետք է վերցնեմ, նման ակնկալիք մի ունեցեք: Ես շատ լավ գիտեմ իմ լիազորությունները»,- ասաց նախարարը:

Լրագրողները նախարարին հարց ուղղեցին՝ հատկապես ո՞վ կտուժի մոնոպոլիայի վերացումից:

Ի պատասխան սրա՝ նախարարն ասաց՝պետք չէ իրեն դնել սուրճի բաժակ նայողի տեղ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ