19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ- թուրքական կարտոֆիլի նմանությունից մինչեւ պոմիդոր /վիդիո/

Մինչ հայ կարտոֆիլագործները սպասում են այս տարվա իրենց բերքին որպեսզի դուրս բերեն շուկա, վերջիններս անհանգստացած են, որ հարեւան Թուրքիայից հայկական շուկա է ներմուծվել  վաղահաս կարտոֆիլ, որն ի դեպ չի տարբերվում հայկականից:

Այս մասին այսօր տեղեկացրեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, ում տեղեկություններով՝ թուրքական կարտոֆիլը աճեցվում է Կարսում եւ դա է պատճառն, որ նույն կլիմայական գոտում գտնվող հողերում աճեցված կարտոֆիլը միմիանցից չի տարբերվում:

«Մի քանի օրից տեղական կարտոֆիլը կհանվի շուկա, եւ թուրքականը կվերանա: Եթե երկու հարյուր դրամից էժան վաճառվի, իրենց ձեռք չի տա»,- ասաց Հրաչ Բերբերյանը` հիշեցնելով, որ նախորդ տարի Շիրակի մարզում վաթսունհինգ օր երաշտ է եղել, այդ իսկ պատճառով ՌԴ-ից հինգ հարյուր տոննա կարտոֆիլ էր ներմուծվել Հայաստան. «Մանրերը վաճառել են որպես սերմացու, իսկ խոշորները տրվել են սուպերմարկետներին: Սակայն կարտոֆիլը չորս հիվանդություն է ունեցել, եւ հողն էլ հիվանդություններ է ձեռք բերել»:

Թուրքական լոլիկի ներմուծմանն անրադառնալով բանախոսը նշեց, որ Թուրքիայում լոլիկը կարողանում են աճեցնել պոլիէթիլենային տոպրակի տակ՝ առանց ջեռուցման, այդ իսկ պատճառով գինը մրցունակ է. «Մեզ մոտ ջեռուցումը ինքնարժեքի յոթանասուն տոկոսն է կազմում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ