20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նարեկ Սարգսյանը համաձայն է` Նժդեհի արձանը Պետրոս Առաջինի նմանակն է

Լրագրողների հետ զրույցում  Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն անդրադարձավ հասարակության մեջ տարածված այն տեսակետին, թե  Գարեգին Նժդեհի արձանը նման է Պետրոս Առաջինին: Սարգսյանն ասաց՝ Գարեգին Նժդեհի արձանը նման է Պետրոս Առաջինին, քանի որ քանդակագործը Պիտերում  է սովորել:

«Ընտրվել է այս արձանը,  քանի որ մնացած բոլոր աշխատանքներում Նժդեհը ներկայացված էր կամ ձիով, կամ թրով, կամ զրահով»,- ասաց նախարարը:

Վերջինս անդրադարձավ նաև Համազասպ Բաբաջանջյանի արձանին: Նախարարը շեշտեց՝ որոշ թերություններ է նկատել աշխատանքում. «Բաբաջանյանի արձանն, իմ կարծիքով, որոշակի թերություններ ունի: Ճիշտն ասած, ողջունում եմ, որ քանդակագործը նրան չի ներկայացրել ձիով, թրով, լավ է, որ նստած է, բայց չգիտեմ` ինչու է նստած աթոռին, ոչ թե քարին»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ