24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս մեդալը բարձր արդյունք էր ինձ համար. Լիլիթ Մկրտչյան

Եվրոպայի հրաձգության առաջնությունում վազող թիրախ` խառը վազք երիտասարդ աղջիկների մրցապայքարում արծաթե մեդալակիր Լիլիթ Մկրտչյանը մեծ արդյունք է համարում Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը:

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում Լիլիթ Մկրտչյանն ասել է,- «Մենք տեխնիկական շատ խնդիրների բախվեցինք: Նախ՝ իմ օպտիկան անընդունելի էր նրանց համար, փոխեցինք և տեղադրեցինք այլ օպտիկա, որն ապահովության համար տարել էինք մեզ հետ: Իմ վարժությունում այլ օպտիկայով ես զբաղեցրեցի 7-րդ հորիզոնականը, որում հաղթել էի նախորդ տարի: Այս երկրորդ վարժությունում ես դեռ մեդալ չունեի, և այս մեդալը բավական բարձր արդյունք էր ինձ համար: Հաջորդիվ կփորձեմ մասնակցել իմ վարժության մեծահասակների աշխարհի առաջնության, քանի որ տարիներ շարունակ  սպասում եմ հենց մեծահասակների աշխարհի առաջնությանը: Կանենք ամեն ինչ, որ այլևս խնդիրներ չառաջանան»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ