19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ում էլ պաշտոն տան կդառնա իշխանություն

«Դրական փոփոխություններ բերելու համար ընդդիմությունը պետք է դիմի ժողովրդին, որպեսզի ժողովուրդը փողոց դուրս գա: Փողոցը պետք է ոտքի կանգնի  դրական արդյունքերի հասնելու համար: Բայց ընդդիմությունը փողոցից այնպես է սարսափում, որ անգամ իշխող կուսակցությունն այդպես չի սարսափում», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը նշեց՝ ԸՕ-ի նախագծի ընդունումը ևս մեկ անգամ ապացուցեց՝  ներքաղաքական գործընթացները զարգանում են այնպես, ինչպես ՀՀԿ-ն նախատեսում է:

«ՀՀԿ-ն խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է, դրա համար էլ կոնսենսուս չկա:  Նորմալ ընդդիմություն էլ չկա: Ում էլ պաշտոն տան, կվազի, կդառնա իշխանություն՝ բացի որոշ պատգամավորներից, ինչպես Փոստանջյանը, մեկ էլ մի 3-4 հոգի կան այդպես: Տեսա՞ք, թե ինչպես վարվեց Դաշնակցությունը: Դրա համար  էլ այսպես էլ պիտի լինի», – ասաց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ