19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նժդեհի մեծությունը կայանում է նրանում, որ նա ինչպես խոսել է, այդպես էլ ապրել է. Շարմազանով /վիդեո/

Այսօր Նժդեհի արձանի բացմանը ներկա էր  նաև ԱԺփոխխոսնակ  Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս հույս հայտնես, որ Նժդեգի հուշարձանը կլինի երևանցիների, հայ ժողովրդի ամենասիրելի արձաններից մեկը:

ԱԺ փոխխոսնակը շեշտեց` չկա կյանքի մի ոլորտ` եկեղեցուց սկսած, վերջացրած մանկավարժությամբ, որտեղ  Նժդեհն իր ծանրակշիռ խոսքը ասած չլիներ:

Շարմազանովը նշեց` Նժդեհի մեծությունը կայանում է նրանում, որ ինչպես  խոսել է, այդպես էլ ապրել է: Հարցին, թե համարու՞մ է որ արձանն առնական է, ինչպես նշել էր քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, Էդուարդ Շարմազանովը նշեց.

«Կոմլեքս արձան է, որի մեջ վերցված է Նժդեհի ողջ կերպարը, թե որպես ազգային բարոյախոս, թե որպես պետական գործիչ, թե որպես զինվորական, թե որպես ուսուցիչ: Նա նաև լրագրող է եղել, ոչ թե հարցազրույց է վերցրել, այլ պարբերականներ է հիմնադրել, օրինակ` «Տարոնի արծիվ»-ը, որը ամենաշատ ընթերցվող թերթերից է եղել»,- ասաց Շարմազանովը:

Լրագրողները ԱԺ փոխխոսնակին հարց ուղղեցին` արդյո՞ք այսօրվա իշխանությունները շարժվում են Նժդեհի թողած պատգամների համաձայն: Շարմազանովն ի պատասխան ասաց. «Համենայն դեպս գնում ենք այդ ուղղությամբ, Արցախյան հերոսամարտն ու ապրիլյան պատերազմում մեր զինվորների սխրանքները ապացուցում են, որ նրանք Նժդեհի հետնորդներն են»:

Շարմազանովը չհամաձայնեց այն դիտարկմանը,  թե Նժդեհի արձանը նման չէ Նժդեհին, այլ նման է Պետրոս առաջինին: Հակառակը, ըստ նրա, արձանի մեջ ներառված է Նժդեհի ողջ կերպարը:

«Այս արձանը ֆանտաստիկ արձան է, և այս օրը հիշեք, այս արձանը լինելու է հայ ժողովրդի ամենասիրելի արձաններից մեկը»,- ասաց  Աժ փոխխոսնակը:

https://www.youtube.com/watch?v=naWznp92kOY

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ