18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վահան Մարտիրոսյանը հիշել է Ժիրայր Սեֆիլյանին. Հայոց աշխարհ

Բաքվում ընտանիքով հաստատված Վահան Մարտիրոսյաևը տեղափոխվել է Ուկրաինա, որտեղից էլ շարունակում է ծառայություններ մատուցել իր գործատուին` Ադրբեջանի իշխանություններին:

Ադրբեջանական «Xazar TV»-ին տված հարցազրույցում գործակալը հայտարարում է, թե հայերի 99 տոկոսը հավատում է այն ստին, որ հայկական բանակը ամենամարտունակն ու ուժեղն է տարածաշրջանում: Մարտիրոսյանը հիշատակում է նաեւ ժիրայր Սեֆիլյանին.

«Ինձ համար նա Հայաստանում այն եզակի քաղաքական գործիչների թվին է պատկանում, ովքեր անկաշառ են ու անկեղծ: Նա բերեց քարտեզն ու ցույց տվեց այն տարածքը, որը հիմա ադրբեջանական ուժերի վերահսկման տակ է»:

Գործակալը հայտարարում է նաեւ, թե հայկական կողմի զոհերը ադրբեջանական կողմի զոհերից շատ ավելի մեծ էին, իսկ զինտեխնիկայի ու տարածքի կորուստը վկա-յում է, որ հայկական բանակը մարտունակ չէ: Ի դեպ, Մարտիրոսյանը հայտարարում է, Ուկրաինայում շարժում է ստեղծել, ու մեկ ամսից այդ մասին Հայաստանում կլսեն:

Նա հույս ունի Հայաստանի ներսում համախոհների խումբ Տեւավորել ու իշխանա- փոխություն իրագործել: Կարծում ենք, Հաաստանի իշխանությունները բոլոր իրա-վունքներն ունեն պահանջելու, որ քրեական գործերով հետապնդվող Վահան Մարտիրոսյանին Ուկրաինան հանձնի Հայաստանին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ