19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է բանակցային սեղանի շուրջ վերադառնան. Ջոն Էվանս

Հայաստանը Ռուսաստանի կարեւոր դաշնակիցն է, սակայն, Մոսկվան դրա համար չի պատրաստվում կորցնել Ադրբեջանը, Վաշինգտոնում հայտարարել է Ռուսաստանի պետական բանասիրական համալսարանի դասախոս Սերգեյ Մարկեդոնովը, հայտնում է Ամերիկայի ձայնը: Մասնակցելով ԼՂ հակամարտության կարգավորմանը նվիրված բանավեճին՝ Մարկեդոնովը հայտարարել է, որ չի տեսնում ուժեր, որոնք կստիպեին Ռուսաստանին դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին.

«Պատկերացնենք, որ վաղը Հայաստանը կախված չի լինելու Ռուսաստանից: Ի՞նչ այլընտրանք ունեք. ոչ մի»:

Ռուսաստանցի վերլուծաբանի կարծիքով, զարգացած աշխարհը խտրականություն է դրսեւորում Մոսկվայի նկատմամբ, թույլ չտալով Ռուսաստանին ազդեցություն գործադրել հարեւանների վրա:

«Սակայն, եթե Արեւմուտքը հանդուրժում է, որ Հնդկաստանը, Պակիստանը կամ Թուրքիան փորձեն ազդել հարեւան երկրների վրա, ապա Ռուսաստանի դեպքում դա չի հանդուրժվում»:

Բանավեճի մյուս մասնակից, Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը նշեց, որ Երեւանի հետ հարաբերություններում Մոսկվան անշուշտ գործում է սեփական շահերից ելնելով եւ դա չպետք է որեւէ մեկի համար զարմանալի թվա: Ինչ վերաբերում է Վաշինգտոնի մոտեցմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, ապա Ջոն Էվանսի կարծիքով, Միացյալ Նահանգները փորձում է խթանել առաջին հերթին հարաբերությունների բարելավում ժողովուրդների միջեւ.

«Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել, որպեսզի խնդիրը լուծվի տեղի ժողովրդի կողմից, այլ ոչ թե վերեւներից որոշում իջեցվի: Մենք պետք է օգնենք բնակչությանն զարգացնել խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողությունը»:

Դեսպանի կարծիքով, եթե խորհրդային տարիների սերունդներն ունեին միասին ապրելու փորձ, ապա վերջին 20 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում եւ Ադրբեջանում մեծացել են երիտասարդներ, որոնք երբեք չեն ապրել միմյանց հետ կողք կողքի: Ի դեպ, Ջոն Էվանսն ընդգծեց, որ ապրիլյան բախումներից հետո ավելացել է Լեռնային Ղարաբաղի՝ բանակցություններին մասնակցելու պահանջարկը.

Աղբյուր՝ Ամերիկայի ձայն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ