18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր սցենար. Հայկական Ժամանակ

Իշխանությունները թերթի տեղեկություններով Վանաձորի եւ Գյումրիի քաղաքապետի ընտրությունների դեպքում ցանկանում են մի սցենար փորձարկել, որի համաձայն՝ բացարձակ հաղթանակ տանելու խնդիր չեն դնում, քանի որ դա կարող է անհնար լինել։

Այս երկու քաղաքներում էլ գերիշխում է ընդդիմադիր ընտրազանգվածը։ Վերջին համապետական ընտրություններում իշխանություններն այնտեղ պարտության են կրել։ Ծրագրվում է, որ այս քաղաքներում պետք է առաջադրվեն իշխանամերձ մի քանի կուսակցություններ։

Հիշեցնենք, որ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն Վանաձորում եւ Գյումրիում արդեն ոչ թե ուղղակի քաղաքապետի, այլեւ քաղաքի ավագանու ընտրություններ են լինելու։ Եվ նվազագույն շեմը հաղթահարած կուսակցությունները կարող են քաղաքի ավագանու կոալիցիա կազմել ու քաղաքապետ նշանակել իրենցից առավելագույն ձայներ հավաքած կուսակցության ներկայացուցչին։

Այդպիսով, այս ընտրությունները կարող են 2017թ. խորհրդարանական ընտրություններում նման մոդելի կիրառման փորձարկումը լինել։ Հիշեցնենք, այս 2 քաղաքներում քաղաքապետի կամ ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ