28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Փոքր Մհեր»-ի շրջանավարտները հրաժեշտ տվեցին կրթահամալիրին

ֆֆֆֆֆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ միասին ներկա է գտնվել «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների Վերջին զանգի արարողությանը: Բարի երթ մաղթելով հայկազուններին մեծ կյանքի ճանապարհին` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ 15-ամյա ինքնատիպ այս կրթօջախն այսօր ճանապարհում է արիասիրտ, առնական ու հայրենապաշտ հերթական սերնդին:

«Այս տարի մենք միասին նշեցինք «Փոքր Մհեր» կրթահամալիրի 15-ամյակը և այսօր էլ միասին կրթօջախի շրջանավարտ հայկազուններին ճանապարհում ենք մեծ կյանք: «Փոքր Մհեր»-ն իսկապես մեծ դպրոց է, ես համոզված եմ, որ այստեղ ստացած կրթությունով և ռազմահայրենասիրական դաստիարակությունով առաջնորդվելով՝ նաև այսօրվա շրջանավարտներն են արժանիորեն ծառայելու մեր հայրենիքին ու մեր հասարակությանը: Կրթահամալիրն ավարտելուց հետո շրջանավարտներն անցնում են հաջորդ փուլ՝ իրենց կյանքի դպորցը: Բարի երթ մաղթելով մեր հայկազուններին՝ նաև ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել կրթահամալիրի բոլոր մանկավարժներին, ովքեր օր ու գիշեր իրենց աշխատանքով փորձել են մեր պատանիներին լավ կրթություն տալ և նրանց մեջ իսկական հայրենասիրություն դաստիարակել: Եվ ես վստահ եմ, որ այս կրթահամալիրը դեռ հազարավոր շրջանավարտներ է տալու, ովքեր մեծ պատասխանատվությամբ համալրելու են հայոց բանակի շարքերը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ իր հերթին առանձնակի կարևորել է կրթահամալիրի դերը ռազմահայրենասիրական ոգով սերունդ կրթելու և դաստիարակելու հարցում՝ նկատելով, որ կրթօջախն այսօր առանձնահատուկ ուսուցում է իրականացնում և՛ ռազմական, և՛ պաշտպանության առումով՝ ի սկզբանե սաներին նպատակաուղղելով հայրենիքի պաշտպանությանը:

Հայրենանվեր սերունդ կրթող ու դաստիարակող կրթահամալիրն այսօր դեպի մեծ կյանք ճանապարհեց 35 հայկազունների:

Տոնական այս օրը որքան սպասված, նույնքան էլ պարտավորեցնող էր սաների համար, ովքեր երդվեցին շարունակել զինվորական գործն ու անձնվիրաբար ծառայել հայրենիքին:

Հանդիսավոր արարողության շրջանակում կրթահամալիրի սաները հանդես եկան ցուցադրական ելույթներով՝ ներկայացնելով իրենց արիական ոգին ու ստացած ռազմական հմտությունները:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ