25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դանիել Դեքերը ցանկանում է Արցախում համերգ ունենալ

Ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերը ներկայումս գտնվում է Երեւանում եւ այսօր հանդիպել է լրագրողներին։ Նա նշել է, որ ցանկանում է Արցախ մեկնել ու այնտեղ համերգ տալ եւ իրենց բացարձակ չեն անհանգստացնում ադրբեջանցիների քննադատությունները:

«Ինձ միայն ճշմարտությունն է հետաքրքրում, պատմությունից էլ գիտենք, որ Ղարաբաղը հայկական հող է»,-ասել է Դանիել Դեքերը:

Ասուլիսին ներկա երգահան Արա Գևորգյանը նշել է, որ Դանիել Դեքերը միշտ էլ արժանացել է թուրքերի քննադատություններին:

«Դանիելը սկզբունքայի մարդ է, շատ է կապված հայերի ու Հայաստանի հետ: Շատ համոզենք, կգա ու կապրի Հայաստանում»,-ասել է Արա Գևորգյանը:

Դեքերը նշել է, որ հայերն ու Հայաստանն իր կյանքի մի մասն են դարձել և ինքն իրեն հայ է զգում։

«Ես հասկացա հայերի ոգին, սկսեցի սիրել հայ ժողովրդին: Ես իմ համերգների ժամանակ երգել եմ հայկական երգեր, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմությունը: Այդ երգերը լսելուց հետո, շատերը ցանկանում են ավելին իմանալ Հայաստանի մասին»,- ասել է Դեքերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ