20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պետք է իսկապես անցնենք հեղափոխական լուծումների. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում է 2015 թվականաի ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկումը:

ԱԺ-ի կրթության, գիտության, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ներկայացրեց նախորդ տարի կատարված աշխատանքների արդյուքները:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Լեւոն Մկրտչյանին, ասաց. «Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ մեր կրթական եւ հատկապես բուհական համակարգը լրջագույն, անգամ հեղափոխական փոփոխությունների կարիք ունի: Չե՞ք կարծում, որ մեզանում բուհական համակարգում արմատավորած բազմաթիվ երեւույթներ կանխելու համար, մասնավորապես՝ էլիտար ֆակուլտետներ, էլիտար բուհեր, էլիտար ուսանողներ երեւույթը արմատախիլ անելու համար մենք պետք է իսկապես անցնենք հեղափոխական լուծումների»:

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, պատասխանելով պատգամավորին՝  ասաց, որ կրթական համակարգն ավելի պահպանողական եւ ծանր համակարգ է:

«Ես կխուսափեի միանշանակ գնահատական տալուց: Մենք հիմա բոլորս էս մեր կրթական համակարգի արդյունքն ենք այստեղ նստած, նաեւ խորհրդային շրջանի: Խորհրդային շրջանում էլ հավատացնում եմ՝ տգետ մասնագետներ, տգեր իրավաբաններ, էլիտար համակարգի ներկայացուցիչներ, ռայկոմի քարտուղարների առանձնաշնորհյալ երեխաներ, բանակից խուսափողներ միշտ էլ եղել են»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ