28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկու հրամայական Թալիշում եւ Մարտակերտում

Davit-Babayan

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ Թալիշի և Մարտակերտի բնակիչներին այլ տարածքում վերաբնակեցնելու կառավարության որոշմանը:

Նա նշեց, որ ներկայումս մի շարք մոտեցումներ կան, և թալիշցիների մեջ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ուզում են վերադառնալ:

«Իրավիճակն այնպիսին է, որ 1994 թվականին, երբ սկսվեց Թալիշի լայնածավալ վերականգնումը, միգուցե այդ ժամանակ հնարավոր էր մի քիչ հետ տալ բնակավայրերը, որ թիրախ չլինեին, բայց այն ժամանակ այլ նպատակներ կային՝ պատմական գյուղերը վերականգնելու առումով: Արդյունքում որոշ ռազմավարական խնդիրներ ստորադասվեցին այդ կարևոր խնդրին, հիմա կտեսնենք, ինչպիսի քայլեր կձեռնարկենք»-ասաց նա:

Դավիթ Բաբայանը նշեց, որ այստեղ երկու հրամայական կա: «Առաջինը, որ բնակչությունը չլքի Արցախի այդ գյուղերը և երկրորդը, որ նրանք ապրեն անվտանգ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ