20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Դուստրս չլինի ինձ կսպանեմ». թեժ իրավիճակ կառավարության մոտ /վիդեո/

«Դուստրս չլինի ինձ կսպանեմ, խիղճ ունեցեք մենք էլ միս ու արյուն ենք, պետքա տանես վարչապետի մոտ»,-Կառավարության շենքի մոտ աղեկտուր բղավում և նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանից պահանջում էր Գավառի բնակիչ Սվետա Դավթյանը:

«Դե լավ էլի՝ սպանեցիք, բաց թող գնամ»,-ասաց Ալեքսանդր Ղազարյանը:

«Եթե թողնեն վարչապետը մեզ լսի՝ կօգնի: Էն մարդը մեր մասին չգիտի»,-Henaran.am-ի թղթակցին ասաց Սվետա Դավթյանը:

Նշենք, որ մայր ու դուստր հայտնվել են փողոցում: Նրանք իրենց խոսքով՝ ստիպված են եղել փախչել իրենց ծննդավայր Գավառ քաղաքից: Դուստրը՝ Կարինե Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն հարվածել ու գետին է գցել հարևան շենքի բնակիչ՝ Արթուրը: Նրա խոսքով Արթուրից շատերն են վախենում, քանի որ նա տարածքում հայտնի է որպես հեղինակություն:

Կարինեն, որը ի ծնե առողջական խնդիրներ ունի ստացած վնասվածքի արդյունքում հայտնվել է ծանր վիճակում: Նա բուժման կարիք ունի:

Մոր՝ Սվետա Դավթյանի փոխանցմամբ Արթուրը ահաբեկել է իրենց ու պահանջել, որ ոստիկանություն չդիմեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ