19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանին չբավարարեց արտգործնախարարի պատասխանը /վիդեո/

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Փաշինյանն ասաց՝ կան  կարծիքներ, որ ապրիլյան պատերազմը  ՀՀ կառավարության և իշխանությունների վարած անհետևողական և երբեմն անկանոն քաղաքականության արդյունքն է:

«Մասնավորապես, երբ Ռամիլ Սաֆարովն ազատ արձակվեց, մենք հիշում ենք, որ Սերժ Սարգսյանը Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, սակայն փաստն այն է, որ հանրության մոտ կա տեսակետ, որ այս գործին հայկական կողմը համարժեք արձագանք չտվեց: Հարջորդը՝ մի քանի տարի բանակցել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքելու շուրջ և դառնալ ԵՏՄ անդամ` պատճառաբանելով, որ դա պայմանավորված է ՀՀ անվտանգության խնդիրներով: Մենք տեսանք, որ անվտանգության ենթադրյալ խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլ այդ որոշման արդյունքում ավելի է սրվել»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը շեշտեց՝ տարօրինակ է, բայց ՀՀ-ն շարունակում է հետևողականերոն բանակցել Ադրբեջանի հետ` առանց Արցախին որպես  բանակցային կողմ ներգրավելու:

«ԱԳՆ ներկայացուցիչներն այս հարցին շատ տարօրինակ պատասխան են տալիս՝ ասում են, թե Ադրբեջանը չի համաձայնվում բանակցել Ղարաբաղի հետ այս ֆորմատով:

Դուք և Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել եք, որ ռազմական գործողությունների ծավալման դեպքում ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ անկախությունը, սակայն ապրիլյան քառօրյա պատերազմին եղավ 94 զոհ և ձեր իսկ խոստովանությամբ ՝ 800 հեկտար տարածք: Ես ցանկանում եմ հասկանալ՝ մեր իշխանության լայնածավալության մասին պատկերացումն ինչպիսի՞ն է, այսինքն՝ ի՞նչ պետք է լիներ, որ դա գնահատվեր որպես լայնածավալ: Ի վերջո, մինչև հիմա 200 միլիոն վարկի դիմաց նախատեսված զենքը դեռևս Հայաստանը չի ստացել, էլ չեմ խոսում այն մասին, թե ինչ որակի զենք է տրամադրվելու Հայաստանին»,- շարունակեց Փաշինյանը:

Պատասխանելով պատգամավորի հարցերին՝ Նալբանդյանը  շեշտեց, թե համակարծիք չէ այն մոտեցումներ հետ, ըստ որոնց, Ադրբեջանն իր դիվանագիտական հաջողությունները փորձեց ամրագրել ռազմի դաշտում: Նալբանդյանն ընդգծեց՝  մարդկության հազարավոր տարիների պատմության մեջ չի եղել մի երկիր, որը դիվանագիտական հաղթանակ է տարել, սակայն պատերազմ է սկսել:

«Պատերազմը սկսում է դիվանագիտության մեջ ձախողված երկիրը, քանի որ եթե դիվանագիտության մեջ հաջողություններ ունի, ապա պատերազմ սկսելու կարիք չունի: Ինչ վերաբերում է Սաֆարովի հետ կապված հարցերին, ասեմ՝ մարդու իրավունքներով զբաղվող բոլոր կառույցները խստորեն դատապարտեցին կամ համապաստախան արձագանք չտվեցին:

Ի՞նչ է` Դուք կարծում եք, որ դա էլ է քիչ: Այլ հարց է, որ Ադրբեջանը ոտնահարում է քաղաքակիրթ աշխարհի կողմից ընդունված բոլոր արժեքներն ու սկզբունքները և դա միայն Սաֆարովի դեպքի հետ չէ կապված»,- ասաց Նալբանդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ