24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ազնավուրի հրապարակի նոր հյուրը

Այս պահին «Մոսկվա»  կինոթատրոնի հարակից Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի է ունենում նկարիչ-քանդակագործ Արա Ալեքյանի «Արջ»-ի արձանի բացումը:

Նշենք, որ արձանի բարձրությունը 2 մետր է, երկարությունը 3 մետր 30 սանտիմետր, լայնությունը 1 մետր 30 սանտիմետր, որը պատրաստվել է երկաթից՝ մեքենաների տարբեր մասերից:

Նշենք, որ Արա Ալեքյանի գործերը  Երևանում ներկայացված են  Անտիկյան ցուցասրահում:

Արվեստաբանները նշում են, որ Արա Ալեքյանը հոգի է դնում ամենապարզ մետաղի՝ երկաթի մեջ: Նրա ձեռքերում արտադրական թափոնները դառնում են կերպարներ ու զարդարում թանգարաններն ու քաղաքների փողոցները: Նշենք, որ Մոսկվա կինոթատրոնի դիմաց ժամանակին կանգնեցված հսկա երկաթե սարդն ու ցուլը վաղուց դարձել էին Երեւանի սիրելի կերպարներից:

Նշենք նաեւ, որ  լուսանկարիչ- վավերագրող Գերման Ավագյանը լուսանկարներ կներկայացնի «Արջ»-ի բացման արարողությունից, իսկ վաղ առավոտյան նա արդեն իսկ արձանագարել է արձանի տեղադրման կադրերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ