23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Վահեն մահից մեկ ժամ առաջ խոսել է ծնողների հետ

Մայիսի 25-ի երեկոյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զոհված զինծառայող 19-ամյա Վահե Եղոյանը Արարատի մարզի Նորաբաց գյուղից էր:

«Դեռ ոչ մի բան պարզ չի , բայց կարծում ենք հակառակորդի կրակոցից է զոհվել: Վահեն շատ լավ տղա էր, ծառայում էր Մատաղիսում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Նորաբացի գյուղապետ Գալուստ Գալստյանը:

«Ծնողները երեկ երեկոյան խոսել են որդու հետ, ասել է՝ ծառայությունը նորմալ է անցնում ու մոտ մեկ ժամ անց եղել է դեպքը: Սարսափելի է ու բոլորս ենք ցնցված»:

Գյուղապետի փոխանցմամբ՝  Վահե Եղոյանը երկու եղբայր ունի, որից մեկը՝ նրա երկվորյակն է: Ավագ եղբայրը նույնպես ծառայել է Մատաղիսում, իսկ երկվորյակ եղբայրը սովորում է Ագրարային համալսարանում: Վահեն էլ «Հայբուսակ» համալսարանի ուսանող էր, ընդունվելուց հետո անցել էր ծառայության:

Հիշեցնենք, որ  մայիսի 25-ին` ժամը 18.20-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Վահե Արգամի Եղոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ