19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հնարավոր է, որ լինի ավելի բարձր մակարդակով հանդիպում. Էդվարդ Նալբնդյան /վիդեո/

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստում  շարունակվում է 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հարց ուղղեց միջազգային մամուլի կողմից տարածված  լուրերի վերաբերյալ, ըստ որոնց` Վրեննայում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման ժամանակ հնարավոր է կողմերի միջև ինչ-որ համաձայնագիր ստորգրվեր:

Սակայն Նալբանդյանը կտրականապես հերքեց այս տեղեկատվությունը:
«Ադրբեջանը, փաստորեն, հրաժարվեց միանալ եռանախագահների հայտարարությանը, որտեղ հստակ նշված էր պարտավորությունների մասին: Ասվում էր, որ հաջորդ փուլը բանակցությունների կլինի հունիսին, վայրը դեռ ճշտված չէ, բայց դեռ այդ հարցերը պետք է քննարկվեն: Պարզ է, որ բանակցությունների վերսկսման համար պետք են համապատասխան պայմաններ: Ինքս մի քանի անգամ ասել եմ, որ դրանք նախապայմաններ չեն ՀՀ-ի կողմից: Խոսքը գնում է նրա մասին, որ բանակցությունների համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն, որոնց մասին խոսեցին հենց եռանախագահները: Եթե այդ պայմանները ստեղծվեն, ստեղծվի մեխանիզմը, ստեղծվեն մշտադիտարկման հնարավորությունները և ավելացվեն եռանախագահողի անձնական ներկայացուցչի գրասենյակի կամ թիմի կարողությունները և բացառվի նոր զարգացումներն, ինչպիսին ապրիլի սկզբին էր, կսկսվեն բանակցությունները»,- ընդգծեց Նալբանդյանը:

Նախարարը շեշտեց՝ այս պահին ջանքեր են գործադրվում, որպեսզի հունիսի սկզբին կայանա նախատեսված հանդիպումը ԵԱՀԿ համանախագահների հետ՝ ՀՀ արտգործնախարարի և Ադրբեջանի արտգործնախարարի մասնակցությամբ: «Միգուցե այդ հանդիպումների ժամանակ կքննարկենք հնարավորությունները բանակցությունների փուլի վերսկսման, որ լիակատար իրականացվեն պարտավորությունները, ինչը ձեռք էր բերվել Վիեննայում: Ինչու ոչ` հնարավոր է, որ լինի ավելի բարձր մակարդակով հանդիպում: Բայց հանդիպման մասին, որ պետք է սկսեն բանակցությունները կոնկրետ փաստաթղթի շուրջ, անիմաստ է խոսել, քանի որ այդպիսի փաստթուղթ չկա, պետք է շարունակել մշակել կարգավորման հիմնական ուղղությունները, որոնք մենք ժամանակին կոչում էինք սկզբունքներ և շրջանակային ձևաչափը կարգավորման, որպեսզի հնարավոր լինի մշակել այն իրավապայմանագրային փաստաթուղթը կողմերի միջև, որը հնարավորություն կտա բացառապես խաղաղ կարգավորման», – ասաց նախարարը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ