20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դպրոցներում դրամահավաքության հետ կապված ահազանգերը պարզաբանվել են

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նդրադառնալով դպրոցներում  դրամահավաքության խնդրին, նշեց, որ  հուրախություն բոլորին այս տարի դրանց ահազանգերի թիվը քիչ է:

«Տասնհինգ ահազանգ ենք ունեցել, և դրանք հիմնականում անանուն են եղել և  դժվար է եղել հասկանալ իրականությունը»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե  «Թրանսփարենսի ինթերնեշնլը» նամակ էր հղել նախարարին՝ ներկայացնելով դրամահավաքության դեպքեր, Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ իրենք  այդ դպրոցների  տնօրենների հետ զրույց են ունեցել, և պարզվել է, որ «Վերջին զանգի» համար հավաքագրված գումարները  ծնողների կազմակերպածն է եղել:

«Պատասխանատվության ոչ ոք չի ենթարկվել, քանի որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ծնողներն են կազմակերպել»,- ասաց նա:

Նարինե Հովհաննիսյանը նկատեց, որ «Վերջին զանգն» այժմ ավելի ճոխ է նշվում, և երեխաները չեն համաձայնվում այն տանը նշել:

Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը Վերջին զանգի տոնը կանցկացնի Արմավիրում՝ արմավիրցի շրջանավարտների հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ