29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանի գրաված ամենակարևոր բարձունքը մեկն է. գեներալ Մանվելը մանրամասնեց /վիդեո/

«Հայ ժողովուրդը մի պահ կանգնելով անգամ Թուրքիային վախեցրեց, ու դրա համար Թուրքիայից զորակոչ էին անում ու բերում Ադրբեջան»,-լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:

Հարցին՝ գուցե դա էր պատճառը, որ երբ Ադրբեջանը զգաց, որ 18 տերեկան զինվորը, Երկրապահը, հայ ժողովուրդը մեկ բռունցք են, ու այդ ժամանակ Ադրբեջանը գնաց Ռուսաստան, այն էլ գխիկոր հրադադար խնդրելու գեներալը արձագանքեց

«Դա 94 թվին հերն էր արել ու հիմա էլ նույնը տղան արեց, որովհետեւ իրոք լավ՝ ուժեղ, պատասխան ենք տվել: Երբ գրոհայիններին ու նրանց ողնաշարը ջարդեցինք նրանք շատ բան հասկացան: Ասեմ ձեզ, որ Երկրապահ կամավորականների մեջ եղել են տարբեր երկրներից եկած հայեր: Հայ ժողովուրդը ինչպես 89 թվականից սկսած այնպես արեց իր միասնականությամբ, որ ամբողջ աշխարհը ճանաչի հայ ազգին հիմա եւս նույնը եղավ: Ես հպարտացա նրանով, որ զինվորները, մինչեւ հրամանատարական կազմ, որոնք խրամատում էին, իրար հետ միասնական, սրտացավ էին ու մինչեւ վերջին փամփուշտը կրակել են»,-ընդգծեց գեներալը:

Անդրադառնալով կորցրած դիրքերին գեներալը ասաց.«Ո՛չ պատերազմը սկսվել է և ո՛չ էլ ավարտվել: Մենք էլ անցած պատերազմի ժամանակ շատ ենք տվել դիրքեր ու վերցրել:Մենակ մի բարձունք կա՝ Լալալայկեն, որը 93 թվականին մենք էինք ազատագրելու շատ կարևոր նշանակություն ունի՝ այս պահին իրանց ձեռքնա»:

Մանրամասերը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ