19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կամավորական շարժումը պետք է դնել գրագետ ռազմական ռելսերի վրա.Վովա Վարդանով

«Կամավորական շարժումը պետք է դնել գրագետ ռազմական ռելսերի վրա»,-այսօր՝ մայիսի 25-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովը:

Վարդանովը ընդգծեց, որ չնայած հայերին շատ ոգևորեց, որ պատերազմական իրավիճակի առաջին իսկ օրը հազարավոր կամավորներ շտապեցի առաջնագիծ, բայց ինքը դրանից չի ուրախացել, քանի որ կամավորներից շատերը ռազմական պատրաստվածություն չունեին:

«Ոչ թե բաժակաճառերով մեր հայրենիքը սիրենք, այլ կարգին զինվոր լինենք:Պետք է  խաղաղ պայմաններում էլ պատրաստ լինել ու տիրապետել ռազմական արվեստին»,-նշեց Վարդանովը և հավելեց. «Մենք հյուսիսից ունենք պարտվող հակառակորդ և պետք է դրանից օգտվել: Քռի աջ ափը մերն է, բայց ձախ կողմում բերր ի հողեր կան, կարելի է դրանից էլ վերցնել»:

«Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար, սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանն էլ նկատեց.

«Վերին օղակները պետք է պատրաստ լինեին ստեղծվելիք իրավիճակին: Մենք մի ամբողջ օր կորցրինք միայն համազգեստ ու անհրաժեշտ պարագաներ ստանալու վրա: Չնայած ոգին միշտ բարձրեր էր, բայց շտկելու շատ բաներ կան»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ