25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սուր շնչառական վարակների թիվը նվազել է

Հանրապետությունում իրականացվող մշտադիտարկման տվյալներով`վերջին 10 օրվա ընթացքում սուր շնչառական վարակներով հիվանդացությունը նվազել է գրեթե 1.1 անգամ։ Եթե մարտի 11-ից 17-ը գրանցվել է հիվանդության 11404 դեպք, ապա 18-24-ը` 10180:

Նվազել են նաև սուր շնչառական վարակների համար շտապօգնության կանչերը:

Մշտադիտարկումը շարունակվում է հանրապետության 550 նախադպրոցական կազմակերպությունում, որից  Երևանում ` 160, մարզերում` 390:

Այսօրվա դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված 5% և ավելի բացակայության դեպքեր են արձանագրվել Երևանի 73 և մարզերի 44 նախադպրոցական կազմակերպություններում: Նշված նախադպրոցական կազմակերպություններում ուժեղացվել է համաճարակաբանական հսկողությունը:  

Վերջին 2 շաբաթվա ընթացքում կազմակերպվել և իրականացվել է 122 լաբորատոր հետազոտություն, որի արդյունքում 28 դեպքում անջատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, 38 դեպքում` գրիպի Բ տեսակը: Մնացած հետազոտությունների արդյունքները եղել են բացասական: Հարկ է նշել, որ վերջին օրերի հետազոտությունների արդյունքում խիստ նվազել է գրիպի ԱH1N1–ի արձանագրումը: Հիմնականում արձանագրվում է գրիպի Բ տեսակը:

Ինչ վերաբերում է Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում արձանագրված 7 տարեկան երեխայի մահվան դեպքին, ապա պետք է նշել, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում անջատվել է գրիպի Ա տեսակը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ