19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էտ շան տղեն էտքան լավ խոսալ գիտի` թող հեքիաթ գրի. գեներալ Մանվելը չի ճանաչում Վահան Բադասյանին /վիդեո/

«Արդեն 27 տարի է Արցախում պատերազմական վիճակ է, հարձակվողական կամ նվաճողական վիճակն այս պահին դադարեցված է: Իրանք հասկացան, որ  եթե փորձեն ուժով խոսեն նույնը կստանան: Մենք մեր միասնությամբ ապացուցեցինք, որ անպարտելի ենք»,-այսօր` մայիսի 24-ին ԵԿՄ անդամների Արցախից վերադառնալու առիթով ասաց Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը:

Հարցին` Ձեր անվան շուրջ ասեկոսեներ են պտտվում մասնավորապես Բադասյանի կողմից, բոլորը սպասում են Ձեր պատասխանին գեներալը արձագանքեց.

«Ես տենց մարդու չեմ ճանաչում, գիտեմ, որ 40մլն ադրբեջանցի կա, իսկ Ադրբեջանում ապրում են 10մլն, ասենք մեկին էլ դուք եք ճարել: Ինքը, եթե իմ անունը տենց լավ գիտի, թող իմ նկարը չդնի ու մի ոտանավոր գրի, մի հեքրաթ գրի ու եթե տաս հոգի կարդացող լինի ամոթ ինձ: Հիմա ինքն իրան ռեկլամ ա անում, չգիտեք իմ նկարը որտեղ դնեն ինչ գրեն կարդալու են, իսկ ինքն իրանից բան չի ներկայացնում, եթե ուզում ա համեմատվի՝ ամոթ ա: Էսօր  տասնյակ հազարավոր երեխաներ իրա կնոջն ու երեխաներին էին պահում: Հենց նույն Հադրութի վերեւում, որտեղից ուզում էր շանտաժ աներ՝ Ջերմուկից յոթ տղաներ կային, որ գնացել էին իրանց փրկելու, այդ տղաներից չորսը զոհվել էին, երեքն էլ ծանր վիրավորվել էին: Դե հիմա, թող մեկն էլ անա աղ ու հաց լինի»,-նկատեց գեներալը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ