18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարելի է արդյոք երեխաներին կոճապղպեղ տալ

Կոճապղպեղն անչափ օգտակար է, սակայն չի կարելի մինչեւ որոշակի տարիքը։ Մասնավորապես, այն խստիվ արգելվում է տալ մինչեւ 3 տարեկան երեխաներին։

Կոճապղպեղը բնական հակաբիոտիկ է, օգնում է գրիպի, մրսածության, այլ հիվանդությունների դեպքում, բարձրանցնում է իմունիտետը։ Կոճապղպեղով, մեղրով ու լիմոնով թեյն անփոխարինելի է, այն իջեցնում է ջերմությունը, օգնում է շնչուղիների խնդիրների դեպքում։

Ահա թե ինչպես կարելի է 3 տարեկանից բարձր երեխաներին տալ կոճապղպեղ։ Նախ, քանի որ հազվադեպ դեպքերում այն կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, նախքան օգտագործելը խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ։

Որպեսզի արդյունքն ավելի լավը լինի, օգտագործեք կոճապղպեղի թարմ արմատը, ոչ թե փոշին։ Մի քանի փոքրիկ կտոր կոճապղպեղի վրա եռման ջուր լցրեք, հետո՝ լիմոնի հյութ՝ ի փոքր եւ մեղր։ Թեյը տվեք՝ սառչելուց հետո։

Հ․Գ․

Նախքան կոճապղպեղը երեխային տալը անպայման խորհրդակցեք բժշկի հետ։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ