19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բուլղարական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամները մայիսի 24-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու սուրբ նահատակների հիշատակին:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին եւ մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն նահատակների հիշատակը: Բուլղարական պատվիրակության անդամները  եղել են  նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ ծանոթացել ցուցանմուշներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ