20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արցախի համալսարանում նոր ամբիոն է ստեղծվում

Սիրով տեղեկացնում ենք, որ ս/թ մարտի 29-ին Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն, Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ-ն և Արցախի պետական համալսարանը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի կրթության խթանման նպատակով կստորագրեն համագործակցության համաձայնագիր:

Կիրառելով արտադրություն-ԲՈՒՀ կրթական մոդելի հաջողված և համըդնհանուր հավանության արժանացած փորձը՝ ծրագիրը հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում (ԼՂՀ) աշխատուժի շուկային տրամադրել արտադրությանը պատրաստ շրջանավարտներ, ովքեր օժտված կլինեն ժամանակակից պահանջներին բավարարող գիտելիքներով և գործնական հմտություններով:

 

Համաձայնագրի շրջանակներում Արցախի պետական համալսարանում  կստեղծվի “Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ  և համակարգեր” մասնագիտացմամբ բակալավրական և մագիստրոսական  ծրագրերով կրթություն իրականացնող “Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր” համահամալսարանական ամբիոնը, որի համար կստեղծվի գերժամանակակից սարքային և ծրագրային ապահովմամբ հագեցած ինֆրակառուցվածք, այն կհամալրվի միջազգային ամենաբարձր չափանիշներին բավարարող կրթական ծրագրերով և ուսումնական նյութերով, ինչպես նաև Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում վերապատրաստված որակյալ դասախոսներով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ