25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե հարգանք լինի, ձայն էլ կլինի. իմ աշխատելաոճը դա է. Գաբրիել Գյոզալյան

Արագածոտնի նորանշանակ մարզպետ դաշնակցական  Գաբրիել Գյոզալյանը ԱԺ-ում պատասխանեց լրագրողների հարցերին, բայց չցանկացավ խոսել նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի աշխատելաոճի մասին:

«Ես իմ մասով եմ ուզում խոսել, նախկին մարզպետի մասով չեմ ուզում խոսել, նախկինն իր աշխատելաոճն ունի, ես` իմ»,-  ասաց նա:

Լրագրողները նորանշանակ մարզպետին հարց ուղղեցին՝  դաշնակցական մարզպետը կարո՞ղ է ավելի լավ աշխատանք անել, քան ՀՀԿ-ականը:

Անդրադառնալով այս հարցին՝ Գյոզալյանը պատասխանեց «Այստեղ դաշնակցականը կապ չունի, ընդհանրապես մարդու տեսակը կապ ունի, և այն, թե վերջինս  ինչ տեսակ է աշխատում: Այդ մոտեցմանը դեմ եմ: Եթե մոտեցումը լինում է հավասարաչափ բոլորի նկատմամբ, բոլորին մի աչքով ես նայում, հարգանքը բոլորի կողմից լինում է, եթե հարգանք լինի, ձայն էլ կլինի. իմ աշխատելաոճը դա է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ