25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ով կփոխարինի “Արմավիային” /վիդեո/

“Անցած տարիների ընթացքում ՀՀ կառավարությունն “Արմավիային” տվել է բացառիկության իրավունք բոլոր ուղղություններով թռիչքներ իրականացնելու համար,եւ կառավարությունը շատ վստահելի գործընկեր է ցանկացած մասնավոր սեկտորի համար”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, պատասախանելով հարցին` ինչ է լինելու ապրիլի 22-ից հետո, երբ ավարտվի ավիաընկերության եւ պետության միջեւ կնքված պայմանագրի ժամկետը:

Հնարավո՞ր է “Արմավիան” սնանկ ճանաչվի: Արտյոմ Մովսիսյանը ոչինչ չի բացառում . “Ներկա դրությամբ “Արմավիա” ընկերությունը չունի այնպիսի ֆինանսական հնարավորություններ, որպեսզի կարողանա երկարացնել պայմանագրի ժամկետը եւ կատարի պետության կողմից իր առջեւ դրված պարտականությունները”: 

Իսկ արդյո՞ք օտարերկրյա ավիաընկերությունների կողմից հետաքրքրություն կա Հայաստանում ավիափոխադրող դառնալու ուղղությամբ:

“Նախկինում ես ինքս անձամբ տարբեր կազմակերպությունների դիմել եմ, որպեսի մենք քննարկենք այդ հարցը, բայց հետաքրքրությունը մի փոքր քիչ է եղել”,-նշեց Մովսիսյանը:  Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ