25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

98 միլիոն դրամ Երևանի վերելակների համար

2015 թվականին Երևանի քաղաքապետարանի բյուջեն ու ծախսերը կազմել են 57 միլիարդ 66 միլիոն  873 հազար դրամ:

Այսօր Ազգային ժողովում հրավիրված բյուջետային հաշվետվությունների ընթացքում փոխքաղաքապետ Կամո Արեյանը շեշտեց՝  կազմակերպվել են մշակութային մի շարք միջոցառումներ, գումար է հատկացվել թանգարանային գործունեության, կենդանաբանական այգու, թատրոնների համար, ֆինանսավորվել է փողոցների վերանորոգման, արտաքին լուսավորության ցանցի պահպանում, շահագործման ծրագիրը:

Կամո Արեյանն  ընդգծեց՝  57 միլիարդ 66 միլիոն  873 հազար դրամ կազմող  բյուջեն 100 տոկոսով կատարվել է:

Նրա փոխանցմամբ՝  այժմ առանցքային  խնդիր է դարձել վերելակների վերանորոգման հարցը: Տրամադրվել  է 98 միլիոն դրամ Երևանի տասը վարչական շրջաններում վթարային վերելակների վիճակը կարգավորելու  համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ