20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նախարարի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքից տուժածի կյանքը վտանգված է

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքի ժամանակ մեկ անձ ստացել է կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ: Այս մասին ասվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ 2016 թ. մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմանում, Տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում բռնություն է գործադրվել 5 անձի նկատմամբ՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ՝ վնասվածքների ծանրության աստիճանը պարզելու համար։ Ստացվել է տուժողներից մեկի՝ Հ.Պետրոսյանի նկատմամբ նշանակված փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝  նրան պատճառված վնասվածքները գնահատվել են ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է վիճաբանության շարժառիթը, կիրառված բռնությանը մասնակցություն ունեցած 6 անձի ինքնությունը, անհատականացվել են նրանց գործողությունները։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 4 անձի ՝ Ա. Կարախանյանին, Ս. Վարդանյանին, Վ. Սարգսյանին եւ Հ. Շմոյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով  մայիսի 21-ին ձերբակալվել է Վ.Մկրտչյանը: Որոշում կայացվել ևս մեկ անձի՝ Ա.Կարախանյանին  ձերբակալելու մասին, ինչի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ