19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայրիկյանն արդեն մեկնել է արտերկիր. թող զգան նրա ցավը

Սոցցանցերում բուռն քննարկման ալիք է բարձրացրել կառավարության այսօրվա որոշումը, որով 20 մլն 500 հազար դրամ է հատկացրել առողջապահության նախարարությանը` ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումը արտերկրում շարունակելու համար: Հիշեցնենք, որ նրա նկատմամբ մահափորձ էր իրականացվել, եւ Հայրիկյանը այժմ   նյարդային հիվանդությամբ է տառապում:

Մասնավորապես օգտատերերը առաջարկում են Հայրիկյանին, որ հրաժարվի այդ գումարից եւ 20 մլն դրամը տրամադրի հիվանդ երեխաներին, քանի որ Հայրիկյանի առողջությունը այդքան էլ վատ չէ:

Henaran.am-ը փորձեց Հայրիկյանից ճշտել, թե հրաժարվելու է պետության կողմից տրված գումարից: Նրա հեռախոսը անջատված էր. պարզվեց, Հայրիկյանն այսօր առավոտյան մեկնել է Հոլանդիա` բուժման նպատակով: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց նրա մամուլի պատասխանատուն` Մանյա Այվազյանը:

Վերջինս ծանոթ չի սոցկայքերում հնչեցրած տեսակետներին: “Նախ ասեմ, որ առողջապահության նախարարն անձամբ է Հայրիկյանին առաջարկել բուժվելու արտերկրում, քանի որ Հայաստանում այդ բուժսարքավորումները չկան” ,-ասաց նա: Այլ գումար Հայրիկյանը չունի, եւ դեռ հարց է կառավարության հատկացված գումարը կհերքի՞ նրա առողջությունը վերականգնելու համար:

Մանյա Այվազյանը  ծանոթ չի սոցկայքերում հնչեցրած տեսակետներին, բայց նրանք, ովքեր գտնում են, որ Հայրիկյանը բուժման կարիք չունի` մամուլի պատասխանատուն ասաց. “Գուցե մի քիչ կոշտ գտնվեմ, բայց թող բոլոր նրանք, ովքեր նման կարծիք ունեն, գոնե մեկ ժամ լինեն այն ցավերի մեջ, ինչ այս պահին ունի Հայրիկյանը”: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ