25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ձկնաբուծարանների փակվելը վնաս է հասցնում մեր երկրի ընդերքին. Արթուր Աթոյան /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  «Հենարան» մամուլի ակումբում  «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը  շեշտեց՝ վերջին հինգ օրերի ընթացքում ևս երեք ձկնաբուծական տնտեսություն է փակվել:

«Պիտի ոչ հուսադրող հայտարարություն անեմ. ձկնաբուծարանների փակվելը վնաս է հասցնում մեր երկրի ընդերքին և հողի արտաքին մակերեսին: Ձկնաբուծարանների փակվելու պարագայում ջրօգտագործումը դադարեցվում է: Դրա արդյուքնում խորքային հորերը փակվում են, բայց քանի որ մենք խորքային հորերը լիկվիդացնելու հնարավորություն չունենք,  ժամանակավորապես փակում ենք: Արդյուքում ջուրը գնում է հողի  մյուս շերտերը՝ խարխլելով ընդերքի կառուցվածքը: Ջրի պաշարն էլ ենք կորցնում, վնասներ էլ ենք կրում»:

Արթուր Աթոյանը   շեշտեց՝ մեր երկրում ձկնարտադրության ոլորտում խնդիրներ կան:

 

‹‹Գյուղնախախարարությունը պետք է կարգավորի ձկնարտադրության հետ կապված խնդիրները, բայց այսօր ձկնարտադրությունը խնդիրներ ունի:Նախարարությունն անում է այնպիսի հայտարարություններ, ոոնք իրականությանը չեն համապատըասխանում: Մենք ունենք մահացող ձկնաբուծական ընկերություններ, բայց կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացվում››:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ