23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Որքան էլ դժվար լինի քեզ համար, միշտ հիշիր

Ցանկացած իրավիճակում, որքան էլ դժվար լինի քեզ համար, միշտ հիշիր ու հավատա՝ Աստված բարի է քո հանդեպ…

Սատանան ամեն բան անում է և դեռ կանի, որ քո հավատքը կորցնես և քո իրավիճակին նայելով՝ ոչ մի բարի բան չտեսնես դրա մեջ, բայց դու շարունակիր հավատալ, որ Աստված բարի է քո հանդեպ մինչև վերջ:

Եվ Տերն անպայման կհայտնի Իր բարությունը քեզ, որովհետև քո հավատքը Նրա բարության հանդեպ կշարժի Նրա բարությունը քո հանդեպ , քանի որ մեր հավատքն է, որ հաղթում է չարին ու հաճեցնում է Աստծուն:

Միշտ հավատա Նրա խոսքի ճշմարտացիությանն ու հեղինակությանը, որովհետև Նա խոստացել է բարություն անել քեզ Իր Որդու Հիսուս Քրիստոսի արյան ուխտի շնորհիվ, և Նա ուրախանում է` քեզ բարություն անելով…

«Եվ հավիտենական ուխտ եմ անելու նրանց հետ, որ ետ չեմ դառնա նրանցից, ու նրանց բարություն անելուց. և նրանց սրտերում Իմ երկյուղն եմ դնելու, որպեսզի չհեռանան Ինձանից : Հիրավի, պիտի ուրախանամ նրանց բարություն անելով…» (Երեմիա 32.40):  Փառք Նրան հավիտյան: Ամեն:

Էմմա Մովսիսյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ