23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեր իրականության մեջ յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր խնդիրներով, իր պարտականություններրով. Սեյրան Օհանյան /վիդեո/

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  հայկական կողմի կորցրած 800 հեկտար հողատարածքին:

«Ես գտնում եմ, որ ընթանուր առմամբ մեր իրականության մեջ յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր խնդիրներով, իր պարտականություններրով, եւ կարծում եմ, որ հասկանալի է չէ՞ որ ե՛ւ ԼՂՀ-ի ղեկավարությունը, ե՛ւ նաեւ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փոխադարձ համագործակցության շրջանակներում բոլոր խնդիրները քննարկում են: Ես ուզում եմ եւս մեկ անգամ ասել՝ այդ տարածքներում դիրքերի դասավորվածությունն այնպիսին է, որ վերահսկողությունը, նախաձեռնողականությունը, անհրաժեշտության դեպքում կրակային խոցման ազդեցության բոլոր նախաձեռնությունները հայկական կողմի, այսինքն՝ ՊԲ-ի ստորաբաժանումների մոտ են»:

Սեյրան Օհանյանը  շեշտեց՝ մարտական կիրառման խնդիրների շրջանակներում ե՛ւ պաշտպանողական, ե՛ւ հարձակվողական գործողությունների ընթացքում միշտ դիրքերի տեղաշարժ  սովորաբար լինում  է, այդուամենայնիվ,  դա չպետք է վախեցնի հայերին. ԼՂՀ ՊԲ-ն իր առջեւ դրված խնդիրը կատարել է:

Լրագրողները Սեյրան Օհանյանին հարց ուղղեցին՝ ՌԴ-ից 200 միլիոնդոլար վարկի դիմաց սպասվող զինտեխնիկան հասա՞վ ՀՀ: Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Մենք աշխատանքներ տանում ենք: Պայմանագրերի որոշ մասն արդեն իսկ կնքված է, այսօր խմբերն աշխատում են, համապատասխան համագործակցություն ձեւավորված է, այսօր աշխատում ենք, որպեսզի արագացված տեմպերով… այդ միջոցներից որոշ մասն արդեն պատրաստ վիճակում են գտնվում եւ մենք կփորձենք արագ տեղափոխել Հայաստան»:

 

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ