20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մենք ծառ չենք տնկել». «Կարմիր Սար» ԲՀ-ն ընդեմ ՀԲՃ-ի

«Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը «Ազատ գետը, Համաշխարհային բանկի վարկը, պաշտոնյաների հողատարածքներն ու կոռուպցիան» վերտառությամբ հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ ««Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամն Ազատ գետի ավազանի տարածքում` Գառնի համայնքում, 500-600 հեկտար հողատարածք է վերցրել և տնկել մոտ 10.000 ծառ»:

 

Այս կապակցությամբ «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամը հայտարարում է`

1. Հիմնադրամը գրանցվել է 03.06.2014թ. և իրականացնում է Ազատ գետի ավազանի որոշակի

տարածքի կենդանական աշխարհի պահպանությունը:

2. Հիմնադրամը մինչ օրս որևէ ծառատունկ չի իրականացրել:

3. Հիմնադրամը, Գառնու գյուղապետարանը և «Երևան Ջուր» ՓԲԸ-ն կնքել են պայմանագիր Գառնի

համայնքի տարածքում գտնվող 1 (մեկ) հա հողատարածքի վարձակալության վերաբերյալ, որը

դառնալու է հանգստի անվճար վայր բոլորի համար (տարածքը հայտնի է «Ուռու գոտի» անունով):

Այս պահին այդ տարածքը մաքրվում և բարեկարգվում է «Կարմիր Սար» բնապահպանական

հիմնադրամի կողմից:

4. Հիմնադրամում աշխատում են 7 բնապահպաններ, որոնք բոլորն էլ ծնունդով գառնեցիներ են:

«Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ