28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանցիները պատրաստ են հազարավոր զոհեր տալ 1 կմ առաջ շարժվելու համար. Վահան Բաբայան /վիդեո/

վահ

‹‹Պատերազմի օրերին բոլորը դարձան ռազմական փորձագետներ ու ռազմական վերլուծաբաններ: Մարդիկ իրենց բակի բեսեդկաներում բարձր քաղաքագիտական վերլուծություններ են անում պատերազմական գործողությունների վերաբերյալ››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Վահան Բաբայանը:

Անդրադառնալով նախագահ Սարգսյանի հարցազրույցին՝ պատգամավորն ասաց՝ Սերժ Սարգսյանը հստակ նշեց այն ուղենիշերը, որոնք վերաբերում են  մեր ստրատեգիական խնդիրներին ու անելիքներին:

Պատգամավորն ընդգծեց՝ չի կարելի ոչ մասնագիտական վերլուծություններ անել ու քննարկել այնպիսի հարցեր, որոնցով պետք է զբաղվեն  համապատասխան մասնագետները:

«Ադրբեջանը ռազմական ագրեսիա կազմակերպեց, որ ճեղքի մեր ռազմաճակատը, բայց դա չստացվեց:  Մեր ԶՈՒ-ն լուծեց իր առջև դրված խնդիրը: Դա հաղթանակ էր մեզ համար»:

Հիշեցնենք՝ նախագահ Սարգսյանը հարցազրույցի ընթացքում շեշտել է՝ կորցրել ենք մոտ 800 հա տարածք, որը ռազմավարական կամ մարտավարական նշանակություն չունի. արժե՞ր  այդ 800 հա-ի համար կորցնել այդքան մարդ, որոնց կարիքը դեռ շատ ենք ունենալու:

Անդրադառնալով այս հարցին՝ Վահան Բաբայանն ասաց.

«Ադրբեջանցիները պատրաստ են հազարավոր զոհեր տալ  1 կմ առաջ շարժվելու համար:
Այս հարցի վերաբերյալ կարող են վերլուծություններ անել նրանք, ովքեր տիրապետում են ռազմական գործին: Բանակի մասին խոսում են այնպիսի մարդիկ, ովքեր մեկ օր էլ բանակում չեն ծառայել: Նախագահը շատ ճիշտ վերլուծել է իրավիճակը ու այս առումով ես ավելացնելու ոչինչ չունեմ», – ասաց Վահան Բաբայանը:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ