25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատերազմ միանշանակ լինելու է. քաղաքագետ/վիդեո/

«Քսան և ավելի տարիներ բանակցություններ են եղել, որոնք պարունակում էին տարածքներ կարգավիճակի, խաղաղության դիմաց բանաձևը: Ադրբեջանը մերժել է բոլոր տարբերակները: Դա նշանակում է, որ անգամ տրվելիք տարածքներին համաձայն չէ և ուզում է ողջ Ղարաբաղը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Քաղաքագետը նկատում  է` Հայաստանը փորձում է մտնել բանակցությունների նոր փուլ. «Զոհեր տվեցինք ու էլի խոսում ենք բանակցությունների մասին: Ի՞նչ զիջումների ենք պատրաստ գնալ: Մենք ինչո՞ւ ենք շարունակում ճանաչում աղերսել թշնամուց: Եթե մենք պատրաստ ենք ազատագրված տարածքները հանձնել, դա նշանակում է մենք գնում ենք Ղարաբաղը հանձնելուն: Բավական տարօրինակ իրավիճակ է»:

Քաղաքագետի խոսքով` քառօրյա պատերազմից Հայաստանը որևէ դաս չի քաղել, իսկ պատերազմ միանշանակ լինելու է:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ