24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ում է Աստված հավիտենական կյանք խոստանում

Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի գիտենաք, թե հավիտենական կյանք ունեք, և թե՝ հավատում եք Աստծու Որդու անվանը։ Եւ ա՛յս է այն վստահությունը, որն ունենք մենք Նրա հանդեպ. այն, որ ի՛նչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կլսի. քանի որ գիտենք, թե նա լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաև, որ կստանանք այն խնդրանքները, որ հայցեցինք նրանից։ Եթե մեկը տեսնի, որ իր եղբայրը գործել է մի մեղք, որ մահացու չէ, թող խնդրի, և Աստված մահացու մեղք չգործողին կյանք կշնորհի. մեղք կա, որ մահացու է. դրա՛ մասին չեմ ասում, որ խնդրես։ Ամենայն անիրավություն մեղք է. բայց մեղք կա, որ մահացու է։

Գիտենք, որ, ով Աստծուց է ծնված, չի մեղանչում, եւ ով Աստծուց է ծնված, պահում է ինքն իրեն, և չարը նրան չի մոտենում։ Գիտենք, որ Աստծուց ենք, և ամբողջ աշխարհը չարի մեջ է։ Եւ գիտենք, որ Աստծու Որդին եկավ և մեզ տվեց խելք, որպեսզի ճանաչենք նրան, ով Ճշմարիտն է. և մենք Ճշմարտի՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ ենք. որովհետև նա՛ է ճշմարիտ Աստված և հավիտենական կյանք։ Որդյակնե՛ր, հեռո՛ւ պահեցեք դուք ձեզ կռապաշտությունից։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ