19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրտս խառնում է դրանից

Ես շատ զարմացա, երբ իմացա` Մանվելը գնում ա Ղարաբաղ: Ի դեպ, այդ մասին իմացա պատահաբար, ապրլի երկուսին գործով զանգել էի իր օգնականին, Մեսրոպը թե` Ղարաբաղ ենք գնում կամավորականներով, գեներալի հետ, արդեն ճամփին ենք:

Ինչեւէ. իսկ զարմացել էի, որովհետեւ գիտեմ, որ տեւական ժանամանակ է, որ Մանվելը բուժվում է Ֆրանսիայում: Ի դեպ. տեղյակ եմ նաեւ, որ իրեն կանչել է Բակո Սահակյանը` իր կամավորներով հանդերձ: Մարդը խելոք` պարտաճանաչ վեր կացել-գնացել է:

Հ.Գ. Ես շատ լավ եմ հասկանում, ինչու է լուն ուղտ սարքվում: Ես շատ լավ հասկանում եմ, թե այս ինչ վայանսուն է իր շուրջը:  Կկաղկանձեն, կանցնի: Որովհետեւ փորձում են մեծը փոքրի տեղ անցկացնել… չեմ տեսել տեսաերիզը, չգիտեմ անգամ ինչի մասին է խոսքը, չեմ էլ նայելու:  Գիտեմ, որ սեպ է խրվում` համախմբման, կամավորական շարժման մեջ: Հասկանալի տարրի կողմից: Ու սիրտս խառնում է դրանից:

Հ.Գ. Որ Մանվելին մի բան լիներ /Աստված մի արասցե/ բոլորը վշտահար դեմքերով ստատուսներ էին չէ գրելու… մի ուրիշ ձեւ կաղկանձեին Է, մարդը կա` իր սխալներով, իր կերպով… ընդունեք, ինչպիսին կա: Ու թարգեք: 

Կարմեն Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ