28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Սպառնում են Գառնիի ակտիվիստին

Մայիսի 12-ին Գառնիում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո Գառնիի ակտիվիստ Արուսյակ Այվազյանին կրկին սպառնում են: «Սպառնալիքների ավելի շոշափելի փուլ ենք թևակոխել Ազատ գետն ու կիրճը անապատացումից փրկելու պատճառով: Այսօր արդեն 099-22-22-99 հեռախոսահամարից զանգով չսպառնացին, այլ ուղղակի 3 տղամարդ մտան դեղատուն` ինձ մոտ, փորձեցին տիրական ու սպառնալիքի երանգավորում ունեցող պահվածքով վախեցնել ինձ, թե ստուգողներ են ուղարկելու ինձ մոտ ու չմոռացան միտումնավոր հատուկ շեշտել տղայիս մասին, անպատասխանատու հայտարարություն անելով, որ իմ տղան չի ծառայել հայոց բանակում: Ի հիասթափություն իրենց` ասեմ, որ իմ տղան ծառայել է հայոց բանակում: Երբ ես ասացի, որ ոստիկանություն եմ զանգահարելու, արագ հեռացան: Եկել էին «Ջիպ» մակնիշի մեքենայով /մերսեդես բրաբուս/ մոխրագույն, համարանիշը` 01 TP 001»,- Facebook սոցիալական ցանցի միջոցով հայտարարեց Արուսյակ Այվազյանը :

ԷկոԼուրի հետ զրույցում նա ասաց, որ ճանաչել է այդ տղամարդկանցից 2-ին ԷկոԼուրի տեսանյութից (3 րոպե 47 վայրկյան): Արուսյակ Այվազյանը դիմել է Կոտայքի մարզի ոստիկանություն և պատրաստվում է դիմել ՀՀ գլխավոր դատախազին:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Գառնիում ծրագրված էր Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի հերթական քննարկումը, որը տապալվեց գառնեցիների բողոքի ակցիայի պատճառով: Քաղցրաշենի ծրագրով նախատեսվում է Ազատ գետի ջուրը տանել Արարատի մարզի 12 համայնքներ՝ ոռոգման համար: Գառնեցիները համոզված են, որ իրենք կզրկվեն ջրից, կանապատանա Ազատի գեղատեսիլ կիրճը, որը Հայաստանի ամենահայտնի տուրիստական գոտիներից մեկն է, և նրանք կզրկվեն իրենց եկամուտի հիմնական աղբյուրից:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ