19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վահրամ Բաղդասարյանը չի հավատում, որ Մանվել Գրիգորյանը հայհոյել է

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադադարձավ Հադրութում ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ միջադեպին:

Բաղդասարյանը հայտարարեց՝  ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը պետք է իր արտահայտություններում ուշադիր լինի: Հիշեցնենք, որ Մարտական Խաչի ասպետ ՎահանԲադասյանը նշել էր, թե ինչ միջադեպ է ԼՂՀ-ում ինչ իրադարձություններ են եղել, երբ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն այցելել է Արցախ: Բադասանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը՝ տեսնելով, որ դիրքեր բարձրացող տղաների ավտոմեքենաները նեղացրել են իր ճանապարհը՝ հարձակվել է նրանց վրա եւ հայհոյել:

«Ես խնդրում եմ պարոն Բադասյանին դուք բոլորդ զգուշացնեք, որ իրենց արտահայտությունների մեջ ուշադիր լինեն, եւ ուշադիր լինեն Արցախի հերոսի նկատմամբ հայտարարություն անելուց»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Բաղդասարյանը շեշտեց՝ հավանական չի համարում, որ այդպիսի բան եղած լինի:

«Նման միջադեպ չի կարող եղած լինել: Պարզապես, եթե մարդիկ հայտարարություն են անում, պետք է պատասխանատվություն կրեն եւ իմանան, թե ում մասին են հայտարարություն անում: Յուրաքանչյուր մարդ  պետք է պատասխան տա իր խոսքերի համար»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ