25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Այս ամենը բլեֆ է» /վիդեո/

«Այս նախագիծը ներկայացվել է 15 օր առաջ, երբ  դեռ հայտնի չէր Աարգսյան-Ալիև հանդիպման մասին»,-այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում  ասաց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խոսելով «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի  մասին:

Լրագրողները դրտարկում ներկայացրին՝ կարծես թե  առաջարկ է եղել, որ  օրինագիծը հետո քննարկվի,  ինչու՞ նախագծի հեղինակները չեն համաձայնել:

«Ո՞վ ասաց, նման առաջարկ չի եղել: Քննարկվում էր օրակարգ մտնելու- չմտնելու հարցը, կարող էր մտնել օրակարգ ու մնար, այս ամենը բլեֆ է, ինչ ասվում է, սուտ է ասվում: Իրենք չեն լուծում քաղաքական հարց, ու հանձանաժողովում քննարկվելու ժաանակ չի պարզվում մեկնաբանությունը, անտրամաբանական բաներ են ասվում, իրենք լուծում են իրենց քաղաքական կոմֆորտի հարցը», – ասաց Բագրատյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ լավատես լինելու համար  հույսեր չկան: «Օրական  3 երեխա է մահանում, մենք ասել ենք, որ սա Ադրբեջանին ձեռնտու սցենարն է, հաջորդ պատերազմը կլինի մի քանի ամիս հետո և ավելի վատ հետևանքներով»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ