25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երևանում անցկացվեց ArmBigData մրցույթ-հեքեթոնը

Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մայիսի 13-14- ն անցկացվել է ծրագրավորման և նախագծման ArmBigData մրցույթ-հեքեթոնը, որն այս տարի նվիրված էր տվյալների վերլուծության կառավարման գիտությանը:

Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:

Իր ելույթում կարևորելով նախաձեռնությունը՝ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ծրագրի ընթացքում առաջարկված լուծումները հետաքրքրական կլինեն նաև ներդրումային դաշտի համար:

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացը միանշանակ գրավիչ է ինչպես տեղական, այնպես էլ արտերկրյա ներդրողների համար: Կարծում եմ՝ այն լուծումները, որոնք առաջարկվել են, առավել մանրամասն կուսումնասիրվեն առաջիկայում և դրանցից մի քանիսը հնարավոր կլինի կյանքի կոչել հենց ներդրումային ծրագրերի միջոցով: Առհասարակ նմանօրինակ նախաձեռնությունները կարևոր են նաև գործարար միջավայրի բարելավման, մայրաքաղաքի զարգացման ծրագրերի տեսանկյունից», – նշել է Տիգրան Սարգսյանը:

ArmBigData մրցույթ-հեքեթոնին հայաստանյան և արտերկից ժամանած մասնագետներից կազմված ժյուրիի կազմում էր նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:

«Մենք պարբերաբար ուսումնասիրում և փորձում ենք գտնել նոր լուծումներ Երևանի ու մեր համաքաղաքացիների համար կարևորագույն խնդիրների շուրջ: Հենց սրանով է պայմանավորված ու կարևորված Երևանի քաղաքապետարանի մասնակցությունը ժյուրիի կազմում: Հատկապես վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում տուրիզմի զարգացման, տրանսպորտի ցանցի բարելավման և մի շարք ուղղություններով ներդրվել են էլեկտրոնային տարբեր ծրագրեր, որոնց արդյունքը բնակիչները զգացել են անձամբ: Այսպիսի հեքեթոնը լավ նարավորություն է ինչպես ՏՏ ոլորտի խթանման, նոր հնարավորությունների ստեղծման, այնպես էլ կառավարման ոլորտում նորարարությունների ներդրման համար»,-նշել է Սարգիս Մանուկյանը:

Հեքեթոնի մասնակիցներին մրցույթի շրջանակում առաջադրվել էր մասնավորապես մայրաքաղաքում ազատ կայանատեղիների որոնման, տրանսպորտային հոսքերի կուտակումների կարգավորման, ինչպես նաև քաղաքային լուսավորության, աղբահանության և մի քանի այլ ոլորտների շուրջ խնդիրներ:

Արդյունքների ամփոփումից հետո առաջին 5 տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվել են: Գնահատման հիմնական սկզբունքներն էին նորարարությունը, տեխնոլոգիաների օգտագործումն ու լուծման ազդեցությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ