19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այսօր ակնկալվում է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը

Այսօր՝ մայիսի 16-ին, Վիեննայում հնարավոր է՝ տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Նշենք, որ ՀՀ նախագահի մամլո ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որտեղ ասել էին, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեն։

Այդ հայտարարությանը հաջորդեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությունը, որ հնարավոր է՝ մայիսի 16-ին, Վիենայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեն։ Նա նշել էր նաեւ, որ ակնկալվում է, որ այդ հանդիպմանը ներկա կլինեն նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն։

«Վիենայում նախատեսվում է, ընդգծում եմ՝ նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Նախատեսվում է նաեւ, որ հանդիպմանը կմասնակցեն նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարները։ Հանդիպման հիմնական նպատակը կլինի ջանքեր գործադրել՝ հրադադարի ռեժիմն ուժեղացնելու եւ բռնության դեպքերը թուլացնելու համար»,- հայտարարել էր Զախարովան։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ